Պուտինի հրամանագրով Ռուսաստանի զինված ուժերում ծառայության կզորակոչվի 135,000 մարդ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել աշնանային զորակոչի մասին:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Հրամանագրի համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի զինված ուժերում ծառայության կզորակոչվի 135,000 մարդ։
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր տարեկան զորակոչի մասին օրինագիծը։ Նոր փոփոխությունների համաձայն՝ բժշկական զննումները, մասնագիտական հոգեբանական ստուգումները և զորակոչային հանձնաժողովի նիստերը կանցկացվեն անընդհատ՝ ամբողջ օրացուցային տարվա ընթացքում:
Զորակոչիկները զինվորական ծառայության կուղարկվեն տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: