Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
Տնտեսություն

Հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր. Դավիթ Անանյան

Նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Վերջին օրերին իշխանական պաշտոնյաները շարունակում են գովերգել Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը՝ այն ներկայացնելով որպես տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուր։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ։

Նախ և առաջ՝ տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մեր սահմանից Թուրքիաի սահմանը հատելուց հետո, Թուրքիայի տարածքում՝ մինչև Թուրքիայի հիմնական լոգիստիկ հանգույցներին հասանելիությունը, ճանապարհներն ու երկաթուղային կապերը կամ չկան, կամ բարվոք վիճակում չեն։ Թուրքիայի համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ՝ այդ ենթակառուցվածքները միջազգային ծանրաբեռնվածության համար համապատասխան դարձնելու նպատակով։ Նույնիսկ քաղաքական պատրաստակամության պարագայում այս գործընթացը արագ չի ընթանա։

Բացի դրանից, եթե անգամ բացվեն Մարգարայի կամ Ախուրիկի անցակետերը, և տրանսպորտային բարվոք ենթահամակարգերի առկայության պայմաններում Հայաստանը մուտք ստանա Թուրքիայի ճանապարհային ցանց, որը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ Միջերկրականի խոշոր նավահանգիստներին՝ Մերսինին ու Դերզեյին, ապա դրանց հեռավորության պատճառով (համապատասխանաբար՝ 850 և 950 կմ), տեղափոխվող բեռների ու ապրանքների ինքնարժեքը ոչ թե կնվազի, այլ կբարձրանա՝ երկար ճանապարհի և միջանկյալ ծախսերի պատճառով։

Երկրորդ՝ տնտեսական հավասարակշռություն։ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանից բազմապատիկ մեծ է, իսկ մեր տնտեսությունը բնութագրվում է թույլ դիմադրողականությամբ։ Սահմանների բացման պայմաններում ամենաարագ երևացող հետևանքը լինելու է թուրքական ապրանքների ինտենսիվ ներթափանցումը հայաստանյան շուկա։ Մեր արդյունաբերական ոլորտները, որոնց մրցունակության մակարդակը արդեն իսկ խոցելի է, դժվար թե դիմանան նման ճնշմանը։

Երրորդ՝ մաքսային քաղաքականության սահմանափակումներ։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, զրկված է ինքնուրույն մաքսասակագնային հովանավորչական քաղաքականություն իրագործելու հնարավորությունից։ ԵԱՏՄ-ում մաքսասակագնային քաղաքականությանն առնչվող որոշումները կայացվում են միասնական մոտեցմամբ՝ կոնսենսուսով, հետևաբար, նույնիսկ եթե ցանկանանք պաշտպանել տեղական արտադրությունը՝ մաքսերի կամ սահմանափակումների միջոցով, դա իրագործելիության տեսանկյունից գործնականում գրեթե անհնար է։

Այս ամենը նշանակում է, որ սահմանների բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր։ Եթե բացի խաղաղության խորհրդանշական ազդակից չկա լուրջ ռազմավարական հաշվարկ, ապա խոսել «մեծ տնտեսական օգուտների» մասին՝ պարզապես իրականությունից կտրված է»: