Հովհաննեսներին մի փոքր դուր չի եկել, որ աղբատար մեքենաները «Հովո» ենք կոչում (տեսանյութ)
Այս 15 աղբատարները շատ կարևոր գնում էր, և մենք փաստացի ամեն տարի պարկը որոշակի թարմացնում ենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ քաղաքապետարանի համապատասխան վարչության պետը զեկուցեց, որ նոր գնած աղբատար մեքենաները արդեն Երևանում են և ապահովագրվելուց հետո կմտնեն գիծ։
«Իհարկե, Հովհաննեսների դուրը մի քիչ չի եկել, որ այս աղբատար մեքենաներն էլ են կոչվում «Հովո», բայց բոլոր համընկնումները պատահական են»,- ասաց Ավինյանը:
Նա վստահություն հայտնեց, որ այս աղբատարները մեր քաղաքին դեռ շատ կծառայեն։