Վարչախումբը որոշակի քարոզչական տեխնոլոգիա է կիրառում` զանգվածային ռմբակոծություն, երբ փորձում է նույն կեղծ թեզը տիրաժավորել բազմաթիվ դեմքերով
Հավաքվե նախաձեռնությունը տելեգրամյան իր էջում հանդես է եկել առաջարկով։
«Վարչախմբին հաղթելու համար պետք է հստակորեն արձանագրել թիրախները, պատրաստ լինել խոցելու դրանք, ոչ թե զբաղվել աչքակապությամբ:
•Սրանք իրենց քարոզչությունն անընդհատ տիրաժավորում են ԶԼՄ-ով, սոցցանցերով, իշխանական փորձագետներով, փորձում են լցնել ամբողջ տեղեկատվական դաշտն ու իրենց խոսույթն առաջ տանել: Հազարավոր սոցցանցային դիտումներն ու հավանումները, երբ ընդդիմությունը նման ռեսուրսների չի տիրապետում, միևնույն է, վարչախմբին չեն փրկում։
Նրանք որոշակի քարոզչական տեխնոլոգիա են կիրառում` զանգվածային ռմբակոծություն, երբ փորձում են նույն կեղծ թեզը տիրաժավորել բազմաթիվ դեմքերով, կեղծ էջերով ու օգտատերերով, բայց նույնիսկ դա բավարար արդյունք չի տալիս»: