Ուկրաինական հետախուզության աշխատակիցները Զապորոժիեում պայթեցրել են անօդաչու թռչող սարքերի օպերատորներ տեղափոխող մեքենա
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության զորքերը Մելիտոպոլում ոչնչացրել են ռուսական ՈւԱԶ մակնիշի մեքենա, որը տեղափոխում էր ռուս զինծառայողներ և անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՊՆ-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Զապորոժիե մարզի Մելիտոպոլ քաղաքի ավիաբազայում գտնվող փակ, պահպանվող ռազմական տարածքում։
Ըստ ուկրաինական կողմի՝ գործողության ընթացքում ոչնչացվել է մեքենան և դրա ներսում գտնվող առնվազն չորս ռուսական բանակի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ։