Իրանը չի սկսի այնպիսի բանակցություններ, որոնք կառաջացնեն նոր խնդիրներ. Մասուդ Պեզեշկիան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ երկիրը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել և ցուցաբերել է երկխոսության պատրաստակամություն։
Իրանի նախագահի խոսքերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքում։
Պեզեշկիանը ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այս հարցում թափանցիկ է և հիմնված է կառավարության պաշտոնյաների հայտարարությունների և կրոնական սկզբունքների վրա։
«Մենք միշտ հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ մասնակցելու ռացիոնալ, արդար և հստակ երկխոսության, բայց մենք երբեք չենք համաձայնի այնպիսի բանակցությունների, որոնք մեզ կներքաշեն նոր խնդիրների մեջ», - նշել է առաջնորդը։