Մոլդովայի հավաքական ընդդիմությունն առաջատար է երկրի խորհրդարանական ընտրություններում
Մոլդովայի ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ «Հայրենասիրական դաշինքը», խորհրդարանական ընտրություններում առաջ են անցել նախագահ Մայա Սանդուի «Գործողությունների և համերաշխության» կուսակցությունից։
Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 99.95%-ի հաշվարկից հետո։
Իշխող կուսակցությունը ստացել է ձայների 44.13%-ը, «Հայրենասիրական դաշինքը»՝ 28.26%-ը, եվրոպամետ «Այլընտրանք» դաշինքը՝ 9.21%-ը, «Մեր կուսակցությունը»՝ 6.35%-ը, իսկ «Ժողովրդավարությունը տանը»՝ 5.73%-ը։
Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր կուսակցությունները ստացել են 49.55%։