Հրաձգություն Միչիգանի մորմոնական եկեղեցում. կան զոհեր
Միչիգանում զինված անձը մեքենայով մխրճվել է մորմոնական եկեղեցու մեջ և կրակ է բացել ինքնաձիգից:
Կրակոցների հետևանքով զոհվել է 4 մարդ
Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը: Նախկինում հաղորդվել էր երկու զոհի մասին։
«Մենք եկեղեցու ներսում գտել ենք ևս երկու դի, որի արդյունքում զոհերի թիվը հասել է չորսի», - ասել է տեի ոստիկանապետը ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ զինված անձը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, սպանվել է իրավապահ մարմինների կողմից կրակոցների սկսվելուց ութ րոպե անց։