ՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով
Մամուլ

Սերժ Սարգսյանը կիսում է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչեւ դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի եւ դպրոցից հետո եղած շրջափուլի:

Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձեւավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, եւ որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը եւ կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը:

Այդ գործում շատ կարեւոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաեւ հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձեւավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը եւ փորձում է գնալ անշեղորեն: Ձեւավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի:

Մեծ հաշվով, ներկայիս Հանրապետական կուսակցությունը հիբրիդային է եւ իր մեջ կրում է կամ արտահայտում է Հայաստանի անկախության ամբողջ շրջանի, անցնող 25 տարիների ժամանակագրությունը: Ներկայիս ՀՀԿ-ում մարդիկ են, ովքեր հայտնվել են ՀՀՇ իշխանությունից, պատերազմից, ովքեր ասֆալտի ֆիդայիներ են եղել, սագագողեր, ովքեր քրեական եւ օլիգարխիկ փուլում ձեւավորվածներ են, որոնք ՀՀԿ-ում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որոնք Սերժ Սարգսյանի համար են ՀՀԿ-ում հայտնվել, զանազան պատեհապաշտներ եւ այլն:

Այսինքն՝ ներկայիս ՀՀԿ-ն Հայաստանի անկախության անցնող 25 տարիների մի խառնամբոխ է, որն առաջնորդվում է ֆիզիկական անվտանգության եւ նյութապաշտության կոդերով: Սակայն այդ ամենի տակ կա նաեւ հոգեբանությունը, եւ քանի որ այստեղ խառնամբոխ է նաեւ հոգեբանական առումով, եւ ամեն մեկը հոգու խորքում իրեն, այսպես ասած, պարտական է համարում մի որեւէ մեկին՝ մեկը Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանին, մյուսը՝ Վազգեն Սարգսյանին, երրորդը՝ Քոչարյանին, չորրորդը՝ Սերժ Սարգսյանին, հինգերորդը՝ Աշոտ Նավասարդյանին կամ Անդրանիկ Մարգարյանին, որոնք ՀՀԿ հիմնադիրներն են, այդ կուսակցության վրա միարժեք գերակայության խնդիրը խորքային առումով լուծելը դառնում է բավականին բարդ:

Սերժ Սարգսյանը 2006 թվականից անդամակցել է ՀՀԿ-ին, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո գլխավորել այն, մեծ հաշվով՝ որեւէ լուրջ խնդրի չի բախվել կուսակցությունը կառավարելու հարցում, կուսակցության տարբեր խմբերի հետ լեզու գտնելու հարցում, բայց ՀՀԿ-ն, միեւնույն է, իրենը չէ, եւ ինքն էլ, խոշոր հաշվով, ՀՀԿ-ինը չէ, ու այս հոգեբանական դիսոնանսը հանդիսանում է ենթագիտակցական լուրջ արգելք ու բարդույթ բոլորի համար: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ներկան է, սակայն ապագան դառնալու համար նա կարիք ունի նախ դառնալ անցյալը: Այլ կերպ ամբողջատիրական համակարգում կառավարել եւ տիրապետել իշխող կուսակցությանը հնարավոր չէ:

ՀՀԿ-ի դպրոցով Սերժ Սարգսյանը փորձում է լուծել հենց ՀՀԿ անցյալը դառնալու խնդիր, եւ այդ իսկ պատճառով դպրոցը բաժանելու է ՀՀԿ կենսագրությունը երկու փուլի, այսպես ասած՝ կտրելու է հոգեբանական թելը ՀՀԿ այն ժամանակաշրջանի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համար մեկն էր շատերից, ոչ թե միակը: ՀՀԿ քաղաքական կամ կուսակցական դպրոցի առանցքային, իսկ մեծ հաշվով էլ՝ միակ նպատակը լինելու է կուսակցությունում Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» հոգեբանական հարթակ ձեւավորելը՝ այդպիսով կուսակցության կենսագրության երկրորդ կեսն իր անցյալով, ներկայով ու ապագայով կապելով միայն Սերժ Սարգսյանի հետ:

Դա, իհարկե, տեւական գործընթաց է եւ անշուշտ՝ ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիր: Բայց Սարգսյանն անկասկած իր ծրագրերը հաշվարկում է հենց այդ ժամանակային կտրվածքով՝ հաջողության գրավականը տեսնելով հնարավորինս հեռու հաշվարկելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում