Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ անտեսելով 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ «COVID-19»-ի դեմ պայքարի համար գլոբալ հրադադար հաստատելու կոչը, ինչպես նաև համանման գաղափարաբանությամբ հունիսին ընդունված բանաձևը ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին երկար ծրագրված և լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Պատերազմի ազդարարումը նաև ՄԱԿ-ի՝ 1945 թ. Սան Ֆրանցիսկոյում ընդունված կանոնադրության 33-րդ հոդվածի ակնհայտ խախտում էր։

Իրականում պատերազմը սկսվել էր դեռևս 100 տարի առաջ՝ 1920 թվականին, երբ կովկասյան թաթարները իրենց էթնիկ դաշնակիցների՝ հայերին դեռ նոր ցեղասպանած օսմանյան թուրքերի օգնությամբ սկսեցին նոր ճնշումները հայերի դեմ։

Ադրբեջանը պատերազմի անօրինական քաղաքականությունն արդարացնելու համար փորձեց այն որակել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրինական գործողություն և ընդամենը 44 օրվա ընթացքում զոհվեց ավելի քան 5000 հայորդի, զոհեր եղան նաև խաղաղ բնակչության շրջանում՝ ավելի քան 200 անձ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ պատերազմը նախաձեռնել էր «հակամարտությունը կարգավորելու» համար։ Եվ պատերազմից հետո չուշացավ հիշյալ պնդման «տրամաբանական» շարունակությունը, երբ հակամարտության «կարգավորման» փուլին պետք է հաջորդեին Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածաշրջանի գոյության հերքման պնդումները։ Եվ ահա պատերազմից հետո՝ սկսած 2021 թվականից, Ադրբեջանի նախագահի պաշտոնական ելույթներից անպակաս է «Լեռնային Ղարաբաղի»՝ որպես սուբյեկտի գոյության, ինչպես նաև հակամարտության հերքման փաստը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված պատերազմի բուն ընթացքին, ապա մեկնարկից ի վեր ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով թիրախավորել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ խախտելով պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության թիրախավորման արգելքի բազմաթիվ միջազգային նորմեր։ Ադրբեջանը միջազգայնորեն արգելված կասետային զինատեսակներով, ռումբերով, հրթիռներով և այլ զենքերով քաղաքներում ու գյուղերում՝ Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում և Հադրութում, 44 օրվա ընթացքում գնդակոծել է բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ թիրախավորելով մանկապարտեզները, դպրոցները, վանքեր և եկեղեցիներ՝ նպատակ ունենալով բարոյալքելու հայ ժողովրդին մարտերի ժամանակ և վերջ դնելու նրա ֆիզիկական ու մշակութային գոյությանը։

Վնասվել են թանգարաններ ու մի շարք արժեքավոր հավաքածուներ, բազմաթիվ խաչքարեր, հուշարձաններ ու մշակութային կառույցներ, հրթիռակոծվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, Շուշիի մշակույթի տունը, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և մշակութային այլ կառույցներ։

2020 թվականի պատերազմը պատճառ դարձավ նաև արցախահայերի բռնի տեղահանության․ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, ինչպես նաև առաջացած սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամի հետևանքով ավելի քան 40․000 մարդ տեղահանվեց Շուշիի , Հադրութի , Շահումյանի , Քաշաթաղի շրջաններից և Մարտակերտի, Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։ Բացի այդ, պատերազմի ազդեցության տակ գտնվող այլ բնակավայրերից ևս՝ Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց, նույնպես բնակիչներ են տեղահանվել: Այս տեղահանության հետևանքով ամբողջությամբ տեղահանվեց Արցախի 228 համայնքներից շուրջ 113-ի բնակչությունը։

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը։ Այն շարունակվեց Լաչինի միջանցքի 10 ամիս տևած շրջափակմամբ և 2023 թվականին հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հոդորում է միջազգային կազմակերպություններին հետևողական լինել մարդկության դեմ ծանր հանցագործությունների փաստագրման և դատապարտման գործում, այլապես դրանք խթան են նոր հանցանքների, որոնք անպատժելիության մթնոլորտում քայքայում են տարածաշրջանի կայունությունը»։