Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը քաղաքական պատասխանատվության հիմք պետք է դառնա

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, թուրք–ադրբեջանական ահաբեկչական տանդեմը լայնածավալ ու նախապես ծրագրված պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Պատերազմի առաջին իսկ վայրկյանից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերի թիրախում էին քաղաքացիական բնակչությունն ու կենսական ենթակառուցվածքները։

Հրթիռակոծվում ու ռմբակոծվում էին քաղաքներ ու գյուղեր, սպանվում ու վիրավորվում էին խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։ Մի շարք զինծառայողներ դաժանաբար խոշտանգվեցին, իսկ մարտադաշտում կիրառվեցին միջազգային իրավունքի կողմից արգելված զինատեսակներ։
Թուրք–ադրբեջանական հանցավոր տանդեմի հարվածների տակ հայտնվեցին հիվանդանոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի նորակառույց ծննդատունը, որը երկու անգամ ենթարկվեց թիրախային հարձակման։ Կրակի տակ էին դպրոցները, մշակութային կենտրոնները, պատմամշակութային հուշարձանները։ Համակարգված ոչնչացվում էին ժողովուրդների հիշողությունն ու ինքնությունը մարմնավորող սրբությունները։ 2020թ․ հոկտեմբերի 8-ին գերճշգրիտ զենքով, նույն օրը երկու անգամ, Ադրբեջանի զինված ուժերը հարվածեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որի հետևանքով վիրավորվեցին նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս ամենը պատերազմական հանցագործությունների վառ օրինակներ են, որոնք չունեն վաղեմության ժամկետ, որը սահմանված է «Ռազմական հանցագործությունների նկատմամբ և մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Ժնևի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիայով: Կոնվենցիայի «Հոդված 1»-ում հստակորեն նշված է, որ վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.

(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների»,

(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝ անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե՝ խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, զինված հարձակման կամ բռնազավթման միջոցով արտաքսման և ապարտեիդի քաղաքականության հետևանքով անմարդկային գործողությունների ու ցեղասպանության հանցագործության, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայում, եթե անգամ այդ գործողությունները չեն համարվում այն երկրի ներպետական իրավունքի խախտում, որտեղ դրանք կատարվել են ( https://www.arlis.am/hy/acts/75845

2022թ․ Բաքվի վարչակարգը, կեղծ բնապահպանական պատրվակով, փակեց կյանքի երակը՝ Բերձորի միջանցքը, փաստացիորեն Արցախը շրջափակելով Հայաստանից և արտաքին աշխարհից, որը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատապազ Լուիս Մորենո Օկամպոի բնորոշմաբ, սովամահության հասցնելով ցեղասպանական ակտ էր: Դա հանգեցրեց հումանիտար ծանր աղետի։

2023թ․ սեպտեմբերին թուրք-ադրբեջանա-ահաբեկչկան տանդեմը հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծեց ամբոջովին շրջափակված Արցախի Հանրապետության դեմ՝ բռնազավթելով ամբողջ Արցախը, իսկ արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենի բնօրրանից:Սա ոչ միայն էթնիկ զտում էր, այլև ցեղասպանության հերթական փուլ։

Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի բռնապետական վարչակարգը ձեռնամուխ եղավ հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը։ Ընդամենը մի քանի տարում իրականացվող մշակութային ցեղասպանությունը վերածվել է 21-րդ դարի ամենախոշոր ու ամենաագրեսիվ հանցագործություններից մեկի։ Քանդվում, պղծվում և յուրացվում են եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ, հուշարձաններ, հուշահմալիրներ, բնակելի թաղամասեր, ամբողջական բնակավայրեր ու մշակութային այլ արժեքներ։ Բաքուն վերացնում է հայերի ներկայության բոլոր հետքերը։

Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության հանցավոր անգործության պայմաններում։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլ կառույցներ սահմանափակվել են միայն արարողակարգային հայտարարություններով՝ գործնականում լեգիտիմացնելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը։ Միջազգային արդարադատության բացակայությունը ոչ թե զսպում է, այլ քաջալերում է ալիևյան վարչակարգին նոր հանցագործությունների

Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը պետք է դառնան ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հիմք՝ արդարության վերականգնման համար։ Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները երբեք չեն ունենա վաղեմության ժամկետ»։