Կառավարության և ՊՆ ծաղկեպսակները տաքսու վարորդն է բերել Եռաբլուր. Գառնիկ Դանիելյան
«Մեր օրացույցում գրեթե ամեն օր տարբեր արհավիրքների, պատերազմների, հիշատակի օրեր ենք ունենում։ Ցավոք, կառավարությունն այդ օրերին կազմակերպում է խրախճանքներ, ֆեստիվառներ»,- 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ արդեն քանի տարի է իշխանության անդամները չեն բարեհաճում անձամբ ծաղկեպսակ խոնարհել։
«Վերջերս ինձ ծնողներից մեկը մոտեցավ ու ասաց որ տաքսու վարորդն է կառավարության, պաշտպանության նախարարության պսակները բերել ու դրել Եռաբլուրում։
Սա պետության վերաբերմունք է հերոս տղաներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրել են Արցախը, Հայաստանի տարբեր սահմաններն են պահել։ Հետո իրենց ժողովների, նիստերի ժամանակ կեղծ ծնկի գալը մեկ դերասանի թատրոն է դառնում։ Չեն հավատում իրենց կեղծ նախընտրական քարոզչությանը»,- ասաց Դանիելյանը։