Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

«Քրերիս լավ կնայես, մամ… մամ, քեզ լավ կնայես, մամ, ես քեզ սիրում եմ». զոհվածի մայրը՝ հիշում է որդու հետ վերջին զրույցը

Իմ անասելի կարոտ, իմ հավերժ զինվոր, իմ անհագ կարոտ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս  Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը և կիսվել իր հիշողություններով: 5 տարի առաջ, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 22:00-ին, իրեն զանգել էր որդին:
 
«Ասեցիր՝ «Մամ, հերթապահ եմ, առաջին անգամն է… գիշերը զանգեմ, ձայնդ լսեմ, կարոտել եմ»։
 
Ու ես մի պահ ուրախացա… Մտածեցի՝ ոնց որ շատ եմ լսելու ձայնդ, գիշերվա ընթացքում քեզ ավելի շատ մոտ կլինեմ։
 
Բայց հոգուս խորքում ինչ-որ բան խեղդեց… մի բան սեղմեց կոկորդս, մի անբացատրելի անհանգստություն։
 
Զանգեցիր… Խոսում էինք, մենակ կարոտից, հիշողություններից։ Բայց ես լսում էի ուրիշ մի բան… քո ձայնի մեջ մի թաքուն թրթիռ կար՝ կարծես մի բան ուզում էիր ասել, բայց չէիր ասում։
 
Կարծես հրաժեշտ էր… կամ մի վերջին գիշեր՝ մի վերջին հնարավորություն՝ միայն ասելու․
«Քրերիս լավ կնայես, մամ… մամ, քեզ լավ կնայես…  մամ, ես քեզ սիրում եմ»։
 
Ու էդ «մամ, սիրում եմ»-ները ասեցիր մի քանի անգամ։
 
Ու ամեն անգամ սիրտս նորից սեղմվեց։
 
Զգացի… Էլի զգացի, բայց չհարցրի։
 
Չհարցրի՝ որովհետև վախեցա։ Վախեցա, որ կջղայնանաս։ Վախեցա, որ կասես՝ «հլը ես քեզ զանգում եմ, դո՞ւրս ես տալիս», ու էլ չզանգես։ Վախեցա…  ու պահեցի հարցերս իմ մեջ։ Ու հենց էդ պահած հարցերն են ինձ մինչև հիմա կրծում։  Հարցեր, որ չտվի՝ որովհետև վախեցա, բայց սրտիս տակ միշտ վառվում էին։ Հարցեր, որ մինչ օրս մեջս մնում են լուռ, կուլ գնացած, սեղմված։ Բայց ինչ էլ լիներ՝ ես արդեն իմ սրտով գիտեի, որ դու զգացել էիր, որ ինչ–որ բան այն չէ… 
 
Վերջին զանգդ եղավ լուսադեմին՝ 6:15։ Հարցրի՝ «Պապան ու՞ր է»։ Ծիծաղելով ասի՝ «նորմալ մարդիկ դեռ էս ժամին քնած են»։ Ասեցիր՝ «ձեն տուր»։
 
Տվեցի հորդ։ Ու մենակ մի բան ասեցիր՝  «Պապ, էտեղ ամեն ինչ նորմալ է՞»։
 
Հայրդ էլ զարմացած պատասխանեց՝ «Հա»։
 
Ասեցիր՝ «Լավ» ու անջատեցիր։
 
Հենց այդ պահից ես ուղղակի խելագարվեցի։ Ինքս էլ չգիտեի՝ ինչ եմ զգում, մի կողմից ուզում էի անմիջապես գոռալ, հասնել մոտդ, մյուս կողմից՝ չգիտեի ինչից եմ վախենում։ Ու երբ 7:15–ին պարզվեց՝ պատերազմ է, ես արդեն սրտովս իմացել էի։ Քո այդ վերջին «լավը» վկայությունն էր։
Որ դու գիտեիր։ Ու դու զգացել էիր՝ որ դավաճանվել եք հենց սկզբից։ Մենք ապրում էինք Արցախում։
 
Միայն 80 կմ հեռու քեզանից բայց ոչ ոք ոչինչ մեզ չէր ասել։ Ոչ մի ազդանշան, ոչ մի հրաման, ոչ մի «հավաք»։ Ու դուք՝ մի տղերք,ընդամենը 18 տարեկան, ընդամենը երկու ամսվա ծառայող դիմադրեցիք առաջին րոպեից։ Իսկ ես՝ նույն այդ րոպեից զգացի, որ ձեզ թիկունքից դավաճանել են…
նախապես».-պատմել է Նաիրա Մարգարյանը: