Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Մենք չենք կարող հասնել իրական խաղաղության՝ առանց հայ քրիստոնյաների ազատման. Ռուբեն Վարդանյանի որդի

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու մեղադրանքներով շարունակում են պահվել Բաքվի բանտում: Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։

«Ստորև ներկայացվում են նաև որոշ հատվածեր հարցազրույցից՝

Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին։ Հատկապես հիմա, երբ Կարմիր Խաչն այլևս չի աշխատում Ադրբեջանում։ Այն, ինչ գիտենք, հայրս իր բանտախցում մենակ է։ Նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք։ Ըստ նրա՝ ինքը լավ է և մեզ հորդորում է չանհանգստանալ, բայց հասկանում ենք, որ նա դա կասեր ցանկացած պարագայում։ Կարծում եմ՝ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս 22 քրիստոնյա հայ գերիների ձերբակալության պատճառները։

Շատերը, այդ թվում՝ ես, նախքան գերեվարված ընտանիքի անդամ ունենալը, չենք գիտակցել, թե որքան կարևոր է Կարմիր Խաչն ամբողջ աշխարհում՝ ոչ միայն Ադրբեջանում կամ Հայաստանում, այլև հակամարտող բազմաթիվ այլ գոտիներում։ Կարմիր Խաչը կատարում էր երկու շատ կարևոր գործ։ Նախ՝ դա միակ անկախ կառույցն էր, որը կարող էր վերահսկել գերիների առողջությունն ու պայմանները։ Թեև նրանք չեն կարող ազդեցություն ունենալ բանտարկյալների պահման պայմանների վրա, նրանք կարող են հավաստի տեղեկություններ հաղորդել ընտանիքներին, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Որովհետև անորոշությունն է, որ մարդուն խենթացնում է, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածում։ Երկրորդ՝ Կարմիր Խաչի օգնությամբ մենք կարող էինք հաղորդագրություններ տեսագրել մեր հոր համար։ Այսինքն՝ գոնե տեսողական կապ ունեինք նրա հետ: Այժմ այդ հնարավորությունը ևս ամբողջությամբ կորցրել ենք։

ԱՄՆ նախագահ Թրամփի թիմը կարծես ավելի պատրաստակամ է լուծել 23 հայ քրիստոնյա գերիների հարցը։ ՄԱԿ-ում Թրամփը հստակ նշեց, որ քրիստոնյաներն աշխարհում ամենահալածվող կրոնական համայնքն են, և նա պայքարելու է դրա համար։ Միաժամանակ այն, ինչ հրապարակայնորեն ասվեց Վաշինգտոնում այս օգոստոսին, անշուշտ բավարար չէր թե՛ մեզ, թե՛ , կարծում եմ, ողջ հայության համար. մենք չենք կարող հասնել իրական խաղաղության՝ առանց հայ քրիստոնյաների ազատման։ Միևնույն ժամանակ բավականին ուշագրավ է այն, ինչ տեղի է ունենում հետնաբեմում, և կարծում եմ, պետք է ավելին անենք՝ այս օրակարգն առաջ մղելու համար:

Կարծում եմ, հիմա շատ կարևոր ժամանակներ են միավորվելու համար։ Եվ մենք՝ հայերս, ունենք այդ բացառիկ հնարավորությունը: Մենք ունենք աշխարհի ամենամիջազգային սփյուռքը՝ աշխարհի ամենաառանցքային ու կարևոր երկրներում։ Մենք ունենք իսկապես կարևոր IT և տեխնոլոգիական նորարարություններ, մենք աշխարհում քրիստոնեական ամենահին երկիրն ենք և մենք ժողովրդավարություն ենք, ինչը եզակի համակցություն է մեր տարածաշրջանի համար։ Այնպես որ, մենք ունենք բոլոր գործիքները, և հարցն այն է՝ կարո՞ղ ենք համախմբվել, մի կողմ դնել մեր տարբերությունները և միավորվել ոչ միայն գերիներին տուն բերելու, այլև՝ ճշմարիտ, այլ ոչ թե թղթի վրա գրված խաղաղություն ապահովելու համար»։