Այս խելագարված արցախցու կերպարը մեր հավաքական կյանքի ամենաարտահայտիչ պատկերն է. Նարինե Գաբրիելյան
Ես տեսել եմ Արցախի վերջին խաղաղ ու ամենից լուսավոր օրը։ Այս մասին գրել է արցախցի Նարինե Գաբրիելյանը.
«Երկար հուզառատ խոսքեր չեմ գրելու․ մենք ունեինք աշխարհի ամենագեղեցիկ, հազարավոր երանգներով լի հայրենիք՝ Արցախը։
Նիկոլը եկավ ու բերեց մեզ այս ավերակները։
Այս խելագարված արցախցու կերպարը մեր հավաքական կյանքի ամենաարտահայտիչ պատկերն է։
Մեր կյանքը դարձել է փշրված ավերակ։
Հինգ տարի առաջ լիակատար երջանկությունից Նիկոլի հայակեր բանդան մեզ վերածեց փշրված ճակատագրերով ամբոխի։
Վաղը եղել է պատերազմ»:
