Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Վարդան Ղուկասյանը հայտնվել է «մուրճի ու սալի» արանքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերջին օրերին ճնշումները սաստկացել են։ Նրա նկատմամբ իրավական գործընթացներն ավելի ինտենսիվ են դարձել։ Ղուկասյանը գրեթե ամեն շաբաթ դատարաններում է․ օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց 5մլն․ դրամ գրավ եւ երկրից չբացակայելու ստորագրությամբ խափանման միջոց կիրառել նրա նկատմամբ։ Նա մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։ 


Բացի այդ, իրավապահները նոր քրեական գործ են հարուցել նաև որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, որտեղ քաղաքապետը ևս ներգրավված է՝ որպես գործով անցնող անձ։ Ինքը՝ Ղուկասյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ուշագրավ է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է անդրադարձել Վարդան Ղուկասյանին՝ նշելով, թե երբ խոսվում է ընդդիմադիր քաղաքապետների գործունեության մասին, ինչու չի խոսվում նաև Գյումրու քաղաքապետի մասին, որը, վարչապետի խոսքերով, քաղաքապետ է ընտրվել միլիոնավոր գումարներ կաշառք բաժանելու միջոցով։ Հետո Փաշինյանը ձեռքի մուրճն է թափահարել՝ ասելով, որ դա անթույլատրելի է։ Պարզ է, որ եթե հիմքեր ունենային վաղուց էին քրեական վարույթ հարուցել, պատժել մեղավորներին, եւ սա առաջին դեպքը չէ երբ երկրի ղեկավարը անմեղության կանխավարկած է խախտում եւ ուղղորդում իրավապահներին:

Ու որքան էլ Գյումրու քաղաքապետը փորձում է խիզախ երևալ, այստեղ-այնտեղ հայտարարել, որ չի զիջելու, ավելին` 2026թ-ի համապետական ընտրություններին է մասնակցելու, այնուամենայնիվ, որոշ մտավախություններ տեսանելի են։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը դատապարտող Ղուկասյանի հայտարարությունը վկայում է ոչ միայն իրավիճակի լրջության, այլև իր սեփական անձի հետ կապված մտահոգությունների մասին։ Վարդան Ղուկասյանն, անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը, այն որակել է բարբարոսական հանցագործություն, որը վկայում է երկրում տիրող անպատժելիության և ամենաթողության մասին։ Նշել է, որ իրավապահները զբաղված են այլախոհների դեմ ճնշումներով՝ փոխանակ կանխեն նման դեպքերը։ Նա նաև հիշեցրել է իր դեմ կազմակերպված մահափորձը՝ ընդգծելով, որ քաղաքական պատվերով հանցագործությունները շարունակում են նոր զոհեր խլել, իսկ ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, բարձագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքներն էլ՝ պետական քաղաքականության։ 

Մեր տեղեկություններով, Ղուկասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգում են նաեւ նրա քաղաքական թիմին։ Թիմում քննարկում են հնարավոր զարգացումների, քաղաքի կառավարումն ամեն գնով ձեռքներից բաց չթողնելու քայլերը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ղուկասյանն իրեն ձերբակալելու կամ դեպքերի հնարավոր այլ զարգացումների դեպքում հատուկ հանձնարարական է տվել փոխքաղաքապետ փեսային։ Նշենք, սակայն, որ որքան էլ Ղուկասյանի կողքին է իր թիմը՝ Կոմունիստական կուսակցության ավագանու կազմը, այնուամենայնիվ, որոշ տարաձայնություններ նկատելի են մյուս ընդդիմադիր ավագանու խմբակցությունների հետ, որոնց աջակցությամբ նա ընտրվել է քաղաքապետ։ Միշտ չէ, որ քաղաքապետի և ընդդիմադիր ուժերի ջրերը նույն առվով են հոսում։ 
Ռուբեն Մխիթարյանի ղեկավարած ավագանու «Իմ հզոր համայնքը» խմբակցությունն արդեն երկրորդ անգամ է բացահայտ հիասթափություն հայտնում քաղաքապետի աշխատանքից, ու երկրորդ անգամ «ներում» նրան։ Նույն կերպ է վարվում նաև Մարտուն Գրիգորյանի՝ «Մեր քաղաքը» դաշինքը։ Ընդդիմադիր խմբակցությունները քաղաքապետարանի դռներից դուրս որքան էլ ասում են, թե շատ բան իրենց սրտով չէ, միևմնույն է՝ փորձում են զիջման գնալ, իրավիճակը շտկել, քանի որ իրենք են ընտրել քաղաքապետին՝ հանուն նրա, որ ՔՊ-ն  քաղաքի իշխանությունը չզավթի։ 

Ընդդիմադիր ուժերի եւ քաղաքապետի վերջին կոնֆլիկտը Գյումրու տոնին վերաբերող քննարկումներն էին։ Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու կազմը պահանջում էր մեծ շուքով տոնել քաղաքի օրը՝ համայնքի բյուջեից զգալի գումար հատկացնելով։ Մինչդեռ քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում ընդդիմադիրները քննարկել էին Գյումրու օր չտոնելը, գումարը խնայել եւ ծախսել նպատակային, վերանորոգել մանկապարտեզները, քաղաքապետը չէր առարկել։ Նույն օրվա մեջ, սակայն, Ղուկասյանը հակառակ հայտարարությամբ հանդես եկավ, հիասթափեցնելով ընդդիմադիրներին՝ տեղեկացրեց, որ ամենը ասեկոսե է, Գյումրու օրը տոնվելու է մեծ շուքով։ 

Իրավիճակի լրջությունը հասկանալով, Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, փորձել է շտկել այն․ քաղաքապետը համաձայնության է եկել «Տաշիր Գրուպ» ընկերության հետ, քաղաքի օրը տոնել ընկերության հաշվին, այլ ոչ թե ՝ քաղաքի բյուջեի, ընդդիմադիրներին էլ հասկացրել է, որ դա լավագույն տարբերակն է՝ գյումրեցիներին գոհացնելու, իսկ ՔՊ-ին` լռեցնելու։ Չնայած ՔՊ-ն այդ որոշումից էլ դժգոհ մնաց: Երբ իմացավ, որ քաղաքի տոնը կազմակերպելու է Սամվել Կարապետյանի հիմնադրած «Տաշիր Գրուպը», քաղաքապետին քննադատելու առիթը բաց չթողեցին, նշելով, թե «ավանտյուրա» է անում։ 

Անդրադառնալով Ղուկասյանի այս 5-6 ամսվա գործունեությանը՝ նշենք, որ տեղական խնդիրների լուծման համար վերջին շրջանում նա փոփոխություններ է փորձում իրականացնել քաղաքապետարանում։ Աշխատակիցներին ասել է, որ «հեղափոխություն» պետք է արվի կադրային ոլորտում, ստեղծվելու են նոր բաժիններ ՝ մասնավորապես գյուղատնտեսության և երիտասարդության հարցերով, որտեղ կաշխատեն նոր կադրեր։ Գյուղատնտեսության բաժնում նախատեսում է ներգրավել Գյուղատնտեսական ակադեմիա ավարտած երիտասարդ մասնագետների։ Աշխատակիցների խոսքով՝ քաղաքապետը շատ է դժգոհում՝ ասելով, որ պետական աջակցություն չկա, մինչդեռ Գյումրիում անմշակ ու անջրդի հողերը շատ են, դրանք մշակող չկան։ Ղուկասյանը նպատակ ունի վերահսկողություն սահմանել նաև քաղաքաշինության բաժնի վրա և ազատվել նախկին բալասանյանական թիմի որոշ անդամներից։ Այդ նպատակով քաղաքաշինության բաժնում ներգրավում է երիտասարդ կադրերի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում