Սիրիա-Իսրայել համաձայնագիրը ձախողվել է
Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը, որը պետք է հայտարարվեր այս շաբաթ, չի կնքվել Իսրայելի պահանջի պատճառով:
Իսրայելը պնդել է, որ Սիրիայի կառավարությունը միջանցք տրամադրի դեպի Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգ, որը հիմնականում բնակեցված է դրուզներով, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունները Բաքվում, Փարիզում և Լոնդոնում ընթանում են արդեն մի քանի ամիս՝ ինտենսիվանալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ: Իսրայելը միջանցքի պահանջը ներկայացրել է բանակցությունների սկզբում, սակայն այն մերժվել է Սիրիայի կողմից՝ որպես իր ինքնիշխանության խախտում:
Այնուամենայնիվ, Իսրայելը կրկին բարձրացրել է այդ հարցը՝ կանխելով այս շաբաթ համաձայնագրի ստորագրումը: