Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն

Եթե իսկապես ՀԷՑ-ում չարաշահումներ՝ ինչո՞ւ ՀԾԿՀ-ն 7 տարի շարունակ ծպտուն չի հանել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քպական իշխանությունը նոր էր սկսել «ՀԷՑ-ը խլելու» գործընթացը, առիթ ունեցանք նշելու, որ փուչիկ են պաշտոնական այն հայտարարությունները, թե դա արվում է «ՀԷՑ-ը փրկելու... ճգնաժամը հաղթահարելու» նպատակով: Ոչ մի նման խնդիր, իհարկե, չկա, որովհետև իրականում ճգնաժամի ապացույց էլ չկա: Ու մինչև օրս էլ Փաշինյանի իշխանությունը իր պաշտոնական «պնդումների» հետ կապված որևէ հիմնավոր, ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել:

Դա ևս մեկ անգամ ու էլ ավելի է ընդգծում դեռ «խլման գործընթացի» մեկնարկում տրված գնահատականը, որ սա բացառապես քաղաքական երևույթ է: Մենք նշել էինք նաև, որ ժամանակի ընթացքում քպական իշխանությունները փորձելու են ՀԷՑ-ում «գտնել» ինչ-ինչ «փաստեր», որպեսզի դիմեն մանիպուլ յատիվ շահարկումների, թե՝ «տեսե՜ք, դուք հոսանքի վարձավճար եք մուծել, իսկ ՀԷՑ-ի սեփականատերերը թալանել են...»:

Օրերս քպական իշխանությունները սոցցանցային ու լրատվական դաշտ նետեցին տարբեր «փուչիկներ», որոնք մաքսիմում 5 րոպե անց քարուքանդ էին լինում, այլ ոչ թե պարզապես հերքվում:

Առաջին «բադիկն» այն էր, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն ստացել է աստղաբաշխական աշխատավարձ: Ըստ որում, հատուկ չէր նշվում անունը, որ «մասսաները» մտածեն, թե դա եղել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Ընդամենը մի քանի րոպե անց պարզվեց, որ նախ՝ այդ ժամանակ Նարեկ Կարապետյանը եղել է նախագահի տեղակալը, իսկ հրապարակ նետված վարձատրությունը, որը ստացել է տնօրենների խորհրդի նախագահը, եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, այսինքն՝ սպառողների մուծած վարձավճարի հետ այդ գումարը կապ չունի, էլեկտրաէներգիայի սակագնի ու ինքնարժեքի հետ էլ, բնականաբար, կապ չունի:

Մյուս կողմից՝ պարզվեց, որ Նարեկ Կարապետյանը միայն վերջին 9 ամիսն է տնօրենների խորհրդի նախագահ և... այդ ընթացքում աշխատավարձ չի ստացել: Իսկ հասանելիք աշխատավարձն էլ ուղղվել է համակարգում ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցների պարգևավճարի ֆոնդին:

Քանի որ «չկպավ», իսկ սլաքներն անպայման պետք էր ուղղել Նարեկ Կարապետյանի դեմ, հրապարակ նետեցին նաև նրա ստացած «սատղաբաշխական» գումարները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ: Պարզվեց՝ դա էլ է մանիպուլ յացիա: Նախ՝ էլի՝ վճարումը եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, երկրորդը՝ Նարեկ Կարապետյանն այդ աշխատավարձը չի ստացել, այլ փոխանցել է բարեգործական նպատակներով՝ «Տաշիր» հիմնադրամին:

Անկասկած, առաջիկայում քպականները նոր ստեր կամ մանիպուլ յատիվ «տեղեկություններ» էլի կտարածեն: Լավ, բայց ինչո՞ւ են փաշինյանական իշխանությունները նման՝ 5 րոպեանոց ստեր ու մանիպուլ յատիվ տեղեկություններ տարածում: Ինչի՞ մասին է սա խոսում:

Իսկ դա վկայում է նրա մասին, ինչը մենք կանխատեսում էինք. առաջիկայում ընտրություններ են, քպականները, ի դեմս Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման, տեսնում են լուրջ վտանգ, տեսնում են, որ լուրջ քաղաքական հայտ ներկայացնող ուժ է ձևավորվում, ուստի փորձում են հնարավորինս վարկաբեկել:

Ու ակնհայտ մանիպուլ յատիվ բաներ են նետում դաշտ՝ հաշվարկով, որ մի որոշակի շերտի վրա դա կազդի: Մյուս կողմից՝ նման «ավրալային» ստատարածումը վկայում է այն բանի մասին, որ քպական իշխանությունը ցայտնոտային վիճակում է: Սա նման է այն ֆուտբոլային իրավիճակին, երբ պարտվող թիմն սկսում է խաղավերջին մոտ գնդակը պարզապես «տշել» դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ «մեկ էլ տեսար, մի բան կստացվի..» մտայնությամբ:

Ի դեպ, երբ խոսվում է բարձր աշխատավարձերի մասին, այստեղ պետք է հիշատակել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եթե իսկապես ՀԷՑ-ում եղել են չտրամաբանված աշխատավարձեր, եթե դրանք իսկապես ազդել են սակագների վրա, ինչո՞ւ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ ծպտուն չի հանել, չէ՞ որ դա իր ուղիղ պարտավորությունների մեջ է մտնում: Իսկ գուցե այն ամենը, ինչ ներկայացնում են իշխանություններն, ու ՀԾԿՀ-ն էլ լռությամբ համաձայնում է, ոչ մի կապ չունի՞ իրականության հետ, և դա «հայտնաբերվել» է միայն այն բանից հետո, երբ հնչեց «կանենք մեր ձևով» հայտնի արտահայտությո՞ւնը... Հը՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում