Չինաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի Գանսու նահանգում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Դինսի քաղաքից 71 կմ հարավ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։