Առաջիկա օրերին Պենտագոնը հարվածներ կհասցնի Վենեսուելային
ԱՄՆ զինված ուժերը կարող են սկսել Վենեսուելայում թմրանյութ տեղափոխող թիրախներին հարվածներ հասցնել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Այս մասին հաղորդում է NBC News-ը: Պենտագոնն այժմ ուսումնասիրում է հնարավոր տարբերակները:
Հիմնական տարբերակը անօդաչու թռչող սարքերի հարվածներն են։ Հավանական թիրախների թվում կարող են լինել հանցավոր կազմակերպությունների և թմրամիջոցների լաբորատորիաների ղեկավարները։
NBC News-ի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի հաստատել նման ծրագրերը։ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։