Եղբորիցս մեզ հասավ մի փակ դագաղ. նա վիրավոր էր, 33-օր պայքարից հետո զոհվեց. Արաքս Հարությունյան
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Հարությունյանը գրում է.
«5 տարի առաջ էս օրը Եղբորս ու հազարավոր տղաների վերջի խաղաղ գիշերն էր: ժամեր հետո սկսելու էր անմարդկային պատերազմը: Օրեր շարունակ ստելու էին մեզ արդեն բաքու էինք հասել: Չեմ ցանկանում շատ խոսել իրականում շատ բաներ կա ասելու ԲԱՅՑ… 33-օր վիրավոր կիսամարդ պայքարից հետո եղբայրս զոհվեց:
Մեզ եղբորիցս հասավ մի փակ դագաղ և այն ինչ տեղադրել եմ լուսանկարում: 5 տարի կռվի մեջ ենք, պայքարը չի ավարտվել, պատերազմում ենք ամեն օր՝ ներսից մինչև դրսի թշնամու հետ…»: