Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը
Արխիվ

Նարեկ Սարգսյանը Երևանին վերջին հարվածն է հասցնում

«Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» և «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միավորվելու են և կոչվելու են «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Նշենք, որ Երևանը իր խորհրդային տեսքի համար պարտական է հենց Ալեքսանդր Թամանյանին, ով մոխիներից կառուցեց, դիմագիծ ու ձեռագիր տվեց փոքրիկ Հայաստանի մայրաքաղաքին:

Անկախության շրջանում, մասնավորապես Նարեկ Սարգսյանի ձեռամբ Ալեքսանդր Թամանյանի ձևավորած և երազած Երևանն աղճատվեց այն աստիճան, որ անգամ օտարերկարցիներն էին ծաղրում, թե ուզում եք վազելով ԵՄ մտնել, Փարիզը Նյու Յորք եք սարքում, որտեղ է ձեր երեք հազարամյա Երևանը և այլն:

Այժմ էլ երևի Նարեկ Սարգսյանին հանգիստ չի տալիս Թամանյանի կերպարը:

Միաձուլման անհրաժեշտության մեջ նշվում է, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական խնդիրներն ու նպատակները նույնն են և արդյունավետ կառավարման համար նպատակահարմար է վերակազմակերպել կազմակերպությունները միացման ձևով: Այսինքն հինգ հոգու կառավարման համար է այս ամբողջ թանգարանա-կառավարական աղմուկը և նման աբսուրդ իրավիճակ կարող է միայն Հայաստանում հանդիպել, որտեղ ամեն քայլի կարող են ոչնչացնել ազգային մեծությունների հետքերը:

Այսինքն այստեղ խնդիրը դրված չէ առանձին պահպանել Երևանի գլխավոր նախագծի հեղինակին և նրա ժառանգությունը, այլ պետք է տնտեսական խնդիրները կարգավորել:

Եվ եթե Նարեկ Սարգսյանը իրոք լավ ճարտարապետ լիներ, նա հետևողական կլիներ, որ Ալեքսնադր Թամանյանի նման անհատի օջախը կանգնուն մնար, ոչ թե երկու կառույցներ միաձուլել այնպես, որ Ալեքսնադր Թամանյանի անունը անգամ վերանա թանգարանների ցանկից:

Նշենք, որ ճիշտ չէ քաղաքաշինության նախարարության այն հիմնավորումը, որ երկու կազմակերպությունները նույն նպատակներն ունեն, Թամանայանի անվան թանգարան-ինստիտուտ զբաղվում է Թամանյանի իրերի, նախագծերի, էսքիզների և ընդհանրապես ճարտարապետի ժառանգության պահպանությամբ, ուսումնասիրությամբ, իսկ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը զբաղվում է ճարտարապետությամբ առհասարակ, այնպես, որ քաղաքաշինության նախարարությունն առնվազն ստում է:

Նաև նշվում է, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում: Այսինքն կառավարությանն այս որոշումը պետք չէր, անգամ եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում, ուրեմն ինչու էր պետք երկու կառույցների միավորումը: Պարզապես Նարեկ Սարգսյանի քմահաճություն: Նախ Ալեքսանդր Թամանյանի անունը դուրս եկավ կառույցի անվանումից, հետո բավարարվեց Նարեկ Սարգսյանի միակ լինելու մարմաջը, նա ոչ միայն ոչնչացրեց Թամանյանի երևանյան կառույցները, այլ ոչնչացրեց այն միակ անկյունը, որտեղ Թամանյանը դեռևս ապրում էր իր գծագրերում, կառույցներում և ժողովրդի հիշողության մեջ և միայն դրական երանգներով, իսկ ոմանց դրական ճարտարապետի կերպարն այլևս գոյություն չունի: