Վահագն Խաչատուրյանը Նյու Յորքում հանդիպել է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Քուինս շրջանի հրեական սինագոգ այնուհետև հանդիպում է ունեցել Նյու Յորքի հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև փոխշահավետ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին՝ Հայաստանի գործարար շրջանակների մասնակցությամբ։
Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ավարտվել է։