Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Ողջունելի չէ «Հայաստան» խմբակցության այն մոտեցումը, որ մենք ստորագրությունները տվեցինք, դե գնացեք ու ինչ ուզում եք, արեք. Միհրան Հակոբյան

«Մենք գործ ունենք հակառակորդի հետ, որին պետք է ժամ առաջ, րոպե առաջ ուղղակի իշխանազերծել։ Սա օրհասական խնդիր է մեր բոլորի համար», -ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը հայտարարեց Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Նա նշեց, որ իմպիչմենտն այս իշխանության ազգադավ, հակապետական, խայտառակ քաղաքականությունը կասեցնելու մասին է։  

«Անկախ իմպիչմենտի վերջնարդյունքից, գործընթացը կստացվի, թե չի ստացվի, այդ գործընթացը պետք էր  սկսել դեռևս 2021 թվականից ամիսը 7 անգամ։ Ինչի մասին է  խոսքը։  Անվստահության»,- ասա Մ. Հակոբյանը․

Նա ողջունեց այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը միացել է «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը. «Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը նոր կյանք ստանալու հնարավորություն ունի։

Միաժամանակ ողջունելի չէ գործընկերների այն մոտեցումը, որ մենք ստորագրությունները տվեցինք, դե գնացեք  ու ինչ ուզում եք արեք։ Ոչ, եթե Փաշինյանը  2021  թվականին խաբել է Հայաստանի ընտրողին, պակաս չի խաբել նաև ընդդիմությունը։ Ընդդիմությունը եկել է Նիկոլ Փաշինյանին փոխելու խոստումներով ու չի կարողացել փոխել։ Հիմա պարտավոր է  դրա համար կրել քաղաքական պատասխանատվություն»։

Հիշեցնենք, որ լսումների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Ես մեր խմբակցության պատգամավորների 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու այդ գործընթացին, ֆիքսելու, որ մեր ստորագրություններ կային ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Եթե դա չբավարարի ու ֆիքսվի, որ դա տեխնիկական խնդիր է, այս  ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն  ձևաթղթի տակ, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»»։ 

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝ 34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:

 ՀՀ Սահմանդրության 115 հոդվածը վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն։ Այն սահմանում է.

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո