ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Օրեգոն նահանգի ափերի մոտ գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտարարել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը:
Երկրաշարժը տեղի է ունեցել ավելի քան 10 կիլոմետր խորության վրա։
Էպիկենտրոնը գտնվել է Քուս Բեյ նավահանգստային քաղաքից 230 կիլոմետր արևմուտք։
Երկրաշարժը տեղի է ունեցել Յուջինից 338 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 163,000 մարդ։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։