Ուկրաինան պատրաստ է ապագայում վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները. Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է ապագայում դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, եթե հիմա չկարողանա դա անել ռազմական ճանապարհով։
Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին The Axios Show-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք նա կընդունի այն փաստը, որ ուկրաինական որոշ տարածքներ արդեն կորսված են, Ուկրաինայի առաջնորդը պատասխանել է. «Մենք չունենք այդ տարածքները վերադարձնելու լիազորություններ։ Մենք պատրաստ ենք դրանք վերադարձնել ապագայում դիվանագիտական ճանապարհով։ Սա լավ փոխզիջում է բոլորի համար»,-ասել է Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է ապագայում երկխոսություն սկսել իր տարածքները վերադարձնելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի համաձայնվի տարածքային զիջումների և չի ճանաչի Ռուսաստանի իշխանությունը գրավյալ տարածքներում։
«Մենք դա չենք կարող անել», - բացատրել է նախագահը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջնորդը չի բացառել փոխզիջման հնարավորությունը, որը, նրա կարծիքով, օգտակար կլինի բոլորի համար:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պետք է լուծի այս հարցը նվազագույն կորուստներով: