Տիգրան Քեոսայանը մահացել է
Գրեթե ինը ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը` Մարգարիտա Սիմոնյանը։
Քեոսայանը հայտնի է նաև որպես, սցենարիստ և դերասան։ Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Հովտի շուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերում, վարել է «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» և «Բավական է լռել» թոք-շոուները REN TV-ով, ապա «Միջազգային սղոցարանը» (վերջին թողարկումը հեռարձակվել է դեկտեմբերի 20-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը։