Ռայոլան Յուվենտուսի հետ քննարկել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը
Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, հանդիպել է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ ու քննարկել 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը,- տեղեկացնում է «Gazzetta dello Sport»-ը:
Իտալիայի չեմպիոնը բազմաթիվ անգամ հայտարարել է կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին, սակայն դորտմունդցիները չեն ցանկանում բաց թողնել նրան:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 43 խաղում Մխիթարյանը դարձել է 20 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ: