ԱԺ լսումները լուրջ խթան կարող են հանդիսանել. Աբրահամ Գասպարյան
Քաղաքագետ, արևելագետ, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի դիտարկմամբ, «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը շատ կարևոր նշանակություն ունի:
«Նման լսումները խորհրդարանական նախատեսված ընտրություններից մոտ 9 ամիս առաջ նշանակելը երեք առումով շատ կարևոր նշանակություն ունի՝ քարոզչական դաշտում, իրավաքաղաքական մեխանիզմների ճշգրտման առումով, մասնակից տարբեր փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ փորձը բերելով այստեղ, հասանելի դարձնելով քաղաքական ուժերին, գուցե կնպաստեն, որ ի վերջ խորհրդարանում երկու ընդդիմադիր գլխավոր ուժերը հանձնառություն ունենան նստելու իրար հետ, սեղանին դնելու հարցերն ու կոնկրետ օրակարգի շուրջ առաջ շարժվելու»,-ասաց նա։
Ի՞նչ ակնկալիքներ ունի այս լսումներից հարցին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց. «Լուրջ խթան կարող է հանդիսանել, եթե մենք բոլորս՝ հակաիշխանական դաշտում գտնվող բոլոր ուժերս կարողանանք իրապես վեր կանգնել ամբիցիաներից, կարողանանք ռեսուրսները մեկտեղել, դաշինք կնքել սեփական ամբիցիաների հետ»։