Դուք մի հատ ընդդիմադիրներով միավորվեք ու նոր խոսեք ՔՊ-ի մասին. Դավիթ Համբարձումյան
«Բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե ռեալ ընդդիմադիր են, պետք է միավորվեն»,- ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում՝ ԱԺ դիմաց լրագրողներին ասաց Մասիսի քաղաքապետ, իմպիչմենտի գործընթացում ՀՀԿ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Նա նշեց, որ այսօր կա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքը. «Եկեք, անենք, չենք անում ու կարծիքներ ենք հայտնում, ասում ենք՝ սա կստացվի, չի ստացվի, ՔՊ-ն կմիանա, չի միանա։ Դուք մի հատ ընդդիմադիրներով միավորվեք ու նոր խոսեք ՔՊ-ի մասին»։
Հարցին՝ ասում են այս պահի լուրջ չէ այս գործիքի կիրառումը, Դավիթ Համբարձումյանն ասաց. «Ի՞նչն է լուրջ, պարապ նստե՞լը, թե՞ մեկնաբանություն գրելը»։