Եկեք մի կողմ դնենք մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության գանք. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած կառավարության ծրագրից, չի կարողացել արդյունավետ արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջաման պատճառ»: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով հայտարարության ողջ տեսքստը։
Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը հույս ունի ոչ մինչ այս լսումները տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաները, այսօրվա միջոցառումը դառնան այն հանգրվանային կետը, երբ կհստակեցվեն ոչ միայն իրենց դիրքորոշումները, հնարավորություն կստանան շարժվելու իրավիճակից բխող լավագույն ճանապարհով։
«Հանրապետական կուսակցության առաջարկն արդեն հնչել է, լայն քննարկումների առարկա դարձել։ Եթե կան այլ մոտեցումներ, լուծումներ, պատրաստ ենք դրանց դետալային քննարկմանը։ Եկեք մի կողմ դնենք այս կամ այն փուլում մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, քաղաքական շահերն ու մանրամասն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ հասնենք առավելագույնս մեծ կոնսենսուս ապահովող ու դրա իրականացման համար վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության»,-ասաց Աբրահամյանը։