ԱԺ խորհրդարանական լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Մերձավանի զոհերի (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով ԱԺ հանրային լսումները, որը նախաձեռնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
Մինչ լսումները, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը: