Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Չի բացառվում, որ թիրախում քրեական ոստիկանն էր՝ բազմաթիվ վարկածներ, 0 կասկածյալ

Փարաքարի համայնքապետի սպանության երկրորդ օրվա ավարտին երկու հիմնական վարկած է դիտարկվում: Նրա կողմնակիցներն ու կուսակիցները հակված են առաջ քաշելու քաղաքական սպանության վարկածը, որը կապված է հանգուցյալ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ընդդիմադիր հայացքների հետ: Այն առաջինն արտահայտեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ սպանությունից ժամեր անց հայտարարելով, թե կասկած չունի, որ սպանությունը կապված է Գրիգորյանի հանրային գործունեության հետ: Երեկ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը բացառեց քաղաքական սպանությունը՝ լրագրողներին ասելով, որ Վալոդյան իրենց «լավ ընկերն» էր:

Սա, իհարկե, ճշմարտանման պնդում է: Ինչ-ինչ, բայց Վալոդյա Գրիգորյանն այն գործիչը չէր, որի համար ՔՊ-ն քիլլեր պատվիրեր, եթե չասենք, որ քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես բնաջնջելը ՔՊ-ի ձեռագիրը չէ: ՔՊ-ն համայնքապետին հեռացնելու ավելի արդյունավետ ու իմիջի առումով անվտանգ եղանակներ ունի իր ձեռքի տակ, հլու-հնազանդ իրավապահներ ու դատավորներ, որոնք համայնքապետին «փակելու» մի թեմա հաստատ կգտնեին: Այս պահին առավել հավանական է թվում արյան վրեժի դրդապատճառը: Քննչական կոմիտեն փնտրում է այս եւ ամիսներ առաջ կատարված սպանության միջեւ կապը:

Հիշեցնենք, որ Մերձավանում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ փետրվարի 5-ին, մեկ այլ սպանություն էր տեղի ունեցել: Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակման ժամանակ սպանվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ նրա ընկերներից մեկը վիրավորվել էր: 


Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Սակայն Օհանյանի սպանութան համար մեղադրվողն այլ անձ է՝ Արմեն Ղազարյանը: Ըստ քրեական գործի նյութերի, Ղազարյանը ««АК-47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիան հանդիսացող ինքնաձիգով ապօրինաբար Գրիգոր Օհանյանին կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անկանոն կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ», արձակված կրակոցներից մեկի արդյունքում Գրիգոր Օհանյանը, ստանալով բազմաթիվ վնասվածքներ, տեղում մահացել է։ ՔԿ-ն այս գործով նախաքննությունն ավարտել է եւ հուլիսին նյութերն ուղարկել է դատարան:  

Երեկ ոստիկանությունը հսկում էր Մհեր Ախտոյանի տունը, որը մի քանի 100 մետր է հեռու սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տնից: Կենցաղային եւ անձնական կոնֆլիկտի վարկածներն իրավապահ մարմինները եւս դիտարկում են, բայց փաստ է, որ այս պահի դրությամբ նրանք ո՛չ պաշտոնական մեղադրանք ունեն, ո՛չ կազմակերպչի անուն, ո՛չ էլ գոնե կասկածյալ: 

Ի դեպ, չի բացառվում, որ Մերձավանի համայնքապետի կիսակառույց տան մոտ կատարված սպանության գլխավոր թիրախը ոչ թե համայնքապետն էր, այլ քիլլերի մյուս զոհը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, որը հաստատ հազար ու մի թշնամի կունենար: Լուրջ քննության առարկա պետք է դառնա նաեւ այն, որ մարդասպանը կրակելուց հետո վերադարձել է ու հսկիչ կրակոցներ արձակել զոհի վրա: