«Թրամփի ուղին» անխոչընդոտ տեղաշարժ կապահովի «Զանգեզուրի միջանցքով»․ Ալիևը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ու նշել, թե «խաղաղության»՝ Ադրբեջանի տեսլականի հիմքում «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է»։
Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե «Թրամփի ուղին» անխոչընդոտ ճանապարհ պիտի ապահովի «Զանգեզուրի միջանցքով»։
«Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն է, որը «Զանգեզուրի միջանցքով» անխոչընդոտ տեղաշարժ կապահովի և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,- մասնավորապես, ասել է Ալիևը։