Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են գիշերով (տեսանյութ)
Գիշերը` Երևանի ժամանակով 2-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Այս պահին ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,- գրել է նա:
Ռուսական կողմի հաղորդագրությունը հանդիպման մասին եղել է Երևանի ժամանակով 1:40:
Ավելի ուշ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից: