Ուիթքոֆը հայտնել է, որ քննարկումներ է ունենում Ադրբեջանի և Հայաստանի շուրջ հարցերի վերաբերյալ թուրք պաշտոնյաների հետ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ պարբերաբար քննարկումներ է ունենում Ադրբեջանի և Հայաստանի շուրջ հարցերի վերաբերյալ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նրա խոսքով՝ համագործակցում է ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, այնպես էլ երկրի հետախուզության նախարար Իբրահիմ Քալինի հետ։
«Ես հաճախ զանգահարում եմ Թոմին՝ ԱՄՆ դեսպանին Անկարայում, և հետաքրքրվում, թե ինչ դիրքորոշում ունի Իբրահիմ Քալինը այս թեմայի շուրջ։ Նման օրինակներ կարող եմ շատ բերել»,- նշել է Ուիթքոֆը։