Զելենսկին սպառնացել է հարվածել Կրեմլին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երեքշաբթի օրը իրենց անձնական հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մտածել այնպիսի զենք մատակարարելու մասին, որը կստիպի Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ուկրաինայի առաջնորդն այս մասին հայտնել է Axios-ին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով՝ Թրամփը նրան ասել է. «Մենք կաշխատենք դրա ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահը նաև սպառնացել է հարվածներ հասցնել Կրեմլին։
«Եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, Կրեմլում աշխատող պաշտոնյաները պետք է համոզվեն, որ գիտեն, թե որտեղ է գտնվում ամենամոտ ռմբապաստարանը», - նշել է նա։
Զելենսկին հավելել է, որ Թրամփն աջակցում է Ուկրաինայի կողմից ռուսական էներգետիկ և ռազմական գործարանների դեմ պատասխան հարվածներին: