Դաղստանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ
Դաղստանում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք է հայտարարվել: Այս մասին հաղորդում է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։
«Դաղստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ կա: Հնարավորության դեպքում մնացեք տանը: Ապաստան փնտրեք պատուհաններ չունեցող, ամուր պատերով շենքերում», - կոչ է արել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Բացի այդ, տարածաշրջանի բնակիչներին, ովքեր գտնվում են դրսում, խորհուրդ է տրվում ապաստան գտնել: Հաղորդվում է նաև բջջային ինտերնետի հնարավոր խափանումների մասին։