Զելենսկին խոստացել էր պատերազմից հետո հեռանալ Ուկրաինայի նախագահի պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո երկիրը կառավարելու ծրագրեր չունի։
Նա այս հայտարարությունն արել է The Axios Show-ի եթերում։
Ավելին, պետության ղեկավարը խոստացել է խնդրել Ուկրաինայի խորհրդարանին կազմակերպել ընտրություններ, եթե հրադադար կնքվի։
Հարցին, թե արդյոք պատերազմի ավարտից հետո իր աշխատանքն ավարտված կհամարի, Զելենսկին պատասխանել է, որ պատրաստ կլինի հրաժարական տալ։
«Իմ նպատակը պատերազմն ավարտելն է, այլ ոչ թե պաշտոնի համար շարունակել պայքարելը», - վստահեցրել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ անվտանգության իրավիճակը և երկրի սահմանադրությունը որոշակի մարտահրավերներ են ներկայացնում, բայց նա կարծում է, որ ընտրությունները հնարավոր են։
Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ եթե հրադադար կնքվի, իրենք կարող ենք օգտագործել այս ժամանակահատվածը: