Վաղը իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումներին զուգահեռ տեղի կունենա հավաք
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր էդգար Ղազարյանը վաղը կեսօրին հրավիրում է հավաք ԱԺ շենքի դիմաց։ Նա նշում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը նոր փուլ է մտել։
«Հավաքը շատ կարևոր է, քանի որ դա ցույց է տալու մարդկանց աջակցությունն իմպիչմենտի գործընթացին։ Սա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրինական, միակ ու բացառիկ հնարավորությունն է, եթե բաց թողնենք այն, ապա Հայաստանին սպառնում է Արցախի ճակատագիրը, ողջ հայ ժողովրդին սպառնում է ցեղասպան ու տարագիր լինելու ճակատագիրը։ Այդ մեկ օրը նվիրեք ձեզ, ձեր երեխաներին մեր երկիրը թշնամիների կեղտոտ ճանկերից փրկելու համար»,-ասաց Է. Ղազարյանը։
Հիշեցնենք, որ վաղը իմպիչմենտի թեմայով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ։