Լեհաստանը բացեց Բելառուսի հետ սահմանը
Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է Belta-ն։
Ներկայումս Բելառուս-Լեհաստան սահմանին գործում է երկու անցակետ։ Դրանցից միայն մեկը՝ Բրեստի անցակետը, բաց է ուղևորափոխադրումների համար։
Լեհաստանը միակողմանիորեն ամբողջությամբ փակեց Բելառուսի հետ սահմանը սեպտեմբերի 12-ին՝ Բելառուսում Ռուսաստանի հետ անցկացվող «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունների ֆոնին։
Այս զորավարժություններն ավարտվել են սեպտեմբերի 16-ին։