Երբ զգացին, որ ժողովրդին ճիշտն եմ պատմելու, որոշեցին ինձ ու եղբորս «դեմ տալ»․ Արտակ Սարգսյանը՝ «Սրբազան շարժման» մասին (տեսանյութ)
Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) 2024 թ-ի հունիսի 10-ին Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ` 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։ Նրանց ձերբակալության ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչները, հատուկ դաժանությամբ, ասֆալտին փռելու օպերացիա իրականացրեցին` տեսագրելով և տարածելով այն:
Եղբայրները կասկածվել են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա։
Եղբայրներից Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել, իսկ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ նա արդեն 1 տարի և 4 ամիս է, ինչ գտնվում է տնային կալանքում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արտակ Սարգսյանը մանրամասներ է հայտնել` կապված իր կալանավորման և դրան նախորդած ու հաջորդած դեպքերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում