«Դարոյնք» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԴԱՐՈՅՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների համար։
Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 490 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 565-ի 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 126 մլն դրամ։