Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ավագյանը զարկերակն է կտրել` «վեննաները», փակ դռան հետեւում. «դուռը փակ է եղել, բացել են МЧС-ով». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չերնիկովան ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանության վարկածին։ Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը երեկ մահացած էր գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում: Փաստաբանն ասել է, որ Բորիս Ավագյանը հավատացյալ մարդ էր եւ ուներ ուժեղ բնավորություն։ RT-ին տված հարցազրույցում փաստաբանը Բորիս Ավագյանին անվանել է «մարտիկ, որը չի սիրում պարտվել»: «Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին կրթված անձնավորություն էր, որ մանրամասն վերլուծում էր իր գործողությունների հնարավոր հետեւանքները»,- ասել է փաստաբանը եւ հավելել, որ վերջին անգամ իր հաճախորդի հետ խոսել է չորեքշաբթի գիշերը՝ քննարկելով նրա պաշտպանության հետ կապված հետագա գործողությունները։ Ըստ փաստաբանի՝ Բորիս Ավագյանի ձայնն ընկճված չի եղել:


Ի դեպ, վախճանվելու օրը Ավագյանը զանգահարել է նաեւ մեր խմբագրություն, խնդրել օգնել իրեն: Մենք պարբերաբար անդրադառնում էինք նրա խնդրին, հրապարակում էինք նրա նամակները: Զանգահարելիս մեր լրագրողը նույնպես ընկճվածություն կամ սուիցիդի տրամադրություններ չի նկատել: Նա պատմել է, որ ՀՀ հյուպատոսարանում է, պահանջում է, որ իրեն հանձնեն Հայաստանին, որ իրեն նորից ուզում են կալանավորել:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ մաքսատուրքերի վճարումներից խուսափելու մեջ մեղադրվող Բորիս Ավագյանը, որի խափանման միջոցը շաբաթներ առաջ փոխել էին, երեքշաբթի օրը փախուստի էր դիմել դատարանի շենքից, երբ նրա գործով դատական լսումների ժամանակ ընդմիջում էր հայտարարվել: Փաստաբանը դատարանից նրա փախուստը վերագրել է «բնավորության յուրահատկությանը», իսկ նրան բնութագրել է որպես կենսուրախ մարդ։
Սանկտ Պետերբուրգում 2000-ականներին ՀՀ հյուպատոս աշխատած Ռուբեն Հակոբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` հնարավո՞ր է քաղաքացին հյուպատոսարանում ինքնասպան լինի, թե՞ ոչ: Հակոբյանը նկատեց. «Չեմ կարող ասել, նայած թե հյուպատոսության ղեկավարը ոնց է ընդունել, ինչ դիրքորոշում է ունեցել այդ տղայի` Բորիսի հարցում: Պետք է հասկանալ, թե նրանց միջեւ ինչ պայմանավորվածություն է տեղի ունեցել: Հյուպատոսությունը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք: Պետք է հասկանալ, թե ինչ պայմանավորվածություն է եղել: Հյուպատոսության տարածք մուտք գործելը բարդ բան չէ: Իմ ժամանակ նման դեպքեր չեն եղել: Արտահանձնման պրոցեսներ եղել են, սակայն զուտ օրենքի շրջանակներում, այդ էլ՝ իշխանությունների հետ պայմանավորված: Օրենքով կարգավորված պրոցես է»:

Իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում բացառեց սպանությունը եւ ասաց. «Քանի որ հիմա քննություն է ընթանում` քննչական մարմինների կողմից, ես առաջարկում եմ մի փոքր սպասել, որ ամփոփ լինի իրավիճակը, որովհետեւ նույն կարգավիճակում է նաեւ արտաքին գործերի նախարարությունը, որը կտա տեղեկություն…. Ինչ վերաբերում է հյուպատոսարան մուտք գործելուն, ապա մուտքն ազատ է, եւ ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, որպեսզի, օրինակ, ստանա հյուպատոսական ծառայություններ կամ այլ հարցեր, դրա համար մարդն ազատ է՝ հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք… Այդ մարդն ինքն իր ոտքով, ազատ կամքով եկել է, մտել հյուպատոսարան»:

Դեսպանը նաեւ մեզ հաղորդեց, որ Ավագյանը զարկերակն է կտրել` «վեննաները», փակ դռան հետեւում. «Դուռը փակ է եղել, բացել են МЧС-ով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում