Պորտուգալիայում փոխհրաձգության հետևանքով տուժել է 3 ոստիկան և 2 կին
Պորտուգալիայում, մարտի 29-ի ուշ երեկոյան փոխհրաձգության հետեւանքով առնվազն 5 մարդ է տուժել, հաղորդում է Jornal de Notícias-ը:
Ըստ այդմ, միջադեպը տեղի է ունեցել Լիսաբոնի մարզի Ամեյշոեյրայի շրջանում: Ոստիկանները ժամանել են կրակոցներից հետո, որոնք տեղի են ունեցել 2 հարեւանների միջեւ: Սակայն ոստիկանների ժամանելուն պես, նրանց ուղղությամբ կրակ են բացել:
Փոխհրաձգության հետևանքով տուժել է երեք ոստիկան և երկու կին: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Նշվում է, որ իրավապահներին հաջողվել է առգրավել որսորդական հրացանները, ինչպես նաև ձերբակալել կասկածյալներին: