Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են բացել կայունության և համագործակցության նոր փուլ. Բինալի Յըլդըրըմ
Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են նոր փուլ բացել կայունության և համագործակցության համար:
Այս մասին հայտարարել է Թուրքական պետությունների կազմակերպության նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով «Բազմաբևեռ խաչմերուկում. մարտահրավերներ և խաղաղության ուղի» միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Այս նվաճումը ոչ միայն համապատասխանում է ազգային շահերին, այլև բացում է տարածաշրջանային ինտեգրման և տնտեսական զարգացման ուղի», - նշել է Յըլդըրըմը։
Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հաջորդ տարի հանդիպում կանցկացնի Անկարայում, ծրագրերը քննարկելու համար.
«Սա ցույց է տալիս, որ տարածաշրջանային խաղացողները կարող են հյուրընկալել գլոբալ քննարկումներ: Միջին միջանցքի և Զանգեզուրի միջանցքի նման նախագծերը մարդկանց միավորում են մշակույթի, տնտեսության և տրանսպորտային կապերի շուրջ: Այս նախագծերը Ասիան կապում են Եվրոպայի հետ երթուղիներով»,-նշել է նա: