Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ
Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։
Այս մասին հաղորդել է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Հաղորդագրության համաձայն՝ Գազայի կենտրոնական մասում գտնվող Զուվեյդա քաղաքում տան վրա հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։ Եվս երեք մարդ զոհվել է Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքում բնակելի շենքի վրա կատարված հրետակոծության հետևանքով։
Կան նաև վիրավորներ, սակայն թիվը չի նշվում։
Սեպտեմբերի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազա քաղաքում ինտենսիվ հարձակման մեկնարկը։ Դրա հայտարարված նպատակն է ջախջախել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։