Վերջին 24 ժամերի «իրական Հայաստանի» քրոնիկան՝ կրակոցներ, սպանություններ, ինքնասպանություն
ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Հայաստանյան օրերի քրոնիկա. 24 ժամ
Վերջին 24 ժամերի ընթացքում «իրական Հայաստանում».
1. Սպանվել են Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության մի ծառայող: Եվս մեկ անձ ծանր վիրավորվել է:
2. Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում հնչել են կրակոցներ:
3. Քաղբանտարկյալ Միքայել աքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց աբսուրդի գագաթնակետ հանդիսացող քրեական գործով:
4. Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխ. հյուպատոսության տարածքում, անհայտ հանգամանքներում մահացել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը: Վերջինս փախել էր դատարանից և խնդրում էր իրեն տեղափոխել Հայաստան՝ դատվելու»: