Հանդիպել են ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը․ Ռուբիոն խնդրել է դադարեցնել պատերազմը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հանդիպում են անցկացրել Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Հաղորդվում է, որ բանակցությունները տևել են մեկ ժամ և ընթացել փակ դռների հետևում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում կրկնել Է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու Թրամփի կոչը։
Այս մասին հայտարարել են պետդեպարտամենտում։ ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու համար:
Նշենք՝ վերջին անգամ Լավրովն ու Ռուբիոն հանդիպել են Մալայզիայում՝ ԱՍԵԱՆ-ի գծով միջոցառումների շրջանակում այս տարվա հուլիսին: