Ավետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ Կոբախիձե
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի նախագծերը, շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների մանրամասները։ Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը նշել է, որ շինարարությունն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով և անգամ առաջ է անցել նախանշված գրաֆիկից։ Նրա խոսքով՝ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ակադեմիան սաների առջև իր դռները կբացի 2026 թվականի ամռանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է շինարարական աշխատանքների առաջանցիկ տեմպերը՝ միաժամանակ կարևորելով բարձր որակի ապահովումը։ Նախարարը նշել է, որ ակադեմիայի հիմնումն առանցքային նշանակություն է ունենալու հայկական ֆուտբոլի զարգացման, երիտասարդ սաների մարզական կրթության և միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում կառուցվող ակադեմիան ունենալու է տարբեր չափսերի դաշտեր, իսկ 5-7 տարեկան երեխաների համար նաև արհեստական խոտածածկով փակ խաղադաշտ է կառուցվելու: Մարզաբազայում նաև հյուրանոց-կացարան է գործելու՝ եվրոպացի մարզիչների և ՀՀ տարբեր մարզերում բնակվող երեխաների համար, որոնք ընտրվելու են իտալացի տեխնիկական տնօրենի կողմից և անվճար հիմունքներով բնակվելու են այնտեղ: Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։

Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազայից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ երրորդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։

Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվող մարզաբազաների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի շինարարության աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։